BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Շառից, փորձանքից հեռու

Շառից, փորձանքից հեռու
07.05.2013 | 00:22

Ընտրությունից հետո ՀՅԴ հայտարարությունը բավականին զուսպ է: «Եղավ` ինչ եղավ»,-կարճ ու կոնկրետ, ենթատեքստով ասում են դաշնակցականներն ու ցավում, որ «ազատ քաղաքացու» գիտակցություն չձևավորվեց:
Սակայն «ալեհեր» ՀՅԴ-ն ոչինչ հենց այնպես հրապարակ չի նետում: Ընտրությունում պարտվելը չի նշանակում, թե իշխանությունից դաշնակցության ակնկալիքները սպառված են: Կոալիցիայից դուրս գալուց հետո այս ուժն ընտրական գործընթացներում դեռ հետընթաց է արձանագրում, ու սա չի կարող չհասկանալ ներսի ու առավելապես դրսի ՀՅԴ «ծերակույտը»: Առաջիկայում, ըստ մեր աղբյուրի, սպասվում է լայն քննարկում դաշնակցության մարտավարության առնչությամբ:
Նույն աղբյուրը պնդում է, որ ՀՅԴ-ն, սակայն, էլի կմնա ընդդիմադիր ձևաչափում, կողքից անընդհատ «կկսմթեն» իշխանություններին, բայց և խաղաղ համակեցությամբ ՀՀԿ-ի հետ «ընկերվարորեն» առաջ կգնան: Նրանք լավ գիտեն, թե հարկ եղած դեպքում իշխանություններն ինչե՜ր կարող են ջրի երես հանել, ուստի չեն տրորում, չեն ոչնչացնում, չեն «կրակում» իշխանություններին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ